Մուհամեդ Ալիի հոգեհանգստի ժամանակ Էրդողանի հետ միջադեպ է եղել. Այցը կասեցվել է10 հունիսի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով որոշում է կայացրել կիսատ թողնել այցը և վերադառնալ Թուրքիա: Ալիի հոգեհանգստի ժամանակ Էրդողանը ցանկացել է կրոնական ծածկոցի մի մասը դնել դագաղի վրա, սակայն կազմակերպիչներից մեկը վերցրել է ծածկոցը ասելով. «հետո ինքներս կդնենք», ինչն էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահին, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Բացի այդ Էրդողանը և Թուրքիայի կրոնական վարչության պետը ցանկացել են, որ արարողության ժամանակ Ղուրանից հատվածներ ընթերցվի, սակայն այս հարցում ևս մերժվել են: Այս ամենից հետո Էրդողանը որոշել է կիսատ թողնել այցի ծրագիրը և առանց հուղարկավորության արարողությանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա: Աղբյուրը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ևս մեկ տհաճ դեպք է պատահել, այս անգամ` Էրդողանի թիկնապահի ու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակցի միջև, ով ըստ արարողակարգի պետք է հսկեր Թուրքիայի նախագահի անվտանգությունը: Նշվում է, որ, երբ Էրդողանը նստել է մեքենան, ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցը մոտեցել և կանգնել է մեքենայի դռան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցը նույնպես ցանկացել է կանգնել նույն տեղում, ինչի հետևանքով քաշքշոց է սկսվել: Դեպքին միջամտած այլ աշխատակիցների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից: Հունիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությանն ԱՄՆ-ում: Էրդողանը պլանավորում էր նաև ելույթ ունենալ Ալիի թաղման արարողության ժամանակ: Սակայն բռնցքամարտիկի ընտանիքը չեղարկել է Թուրքիայի նախագահի ու Հորդանանի թագավոր Աբդալայի ելույթները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |