Ռուս փորձագետը չի սպասում Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի սրում17 մարտի 2007 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի սրումն առաջիկա հեռանկարում չի սպասվում: Նման կարծիք ուրբաթ օրը Երեւանում հայտնել է կովկասյան տարածաշրջանի հարցով փորձագետ, ռուս լրագրող Ալան Կասաեւը: Նա նշել է, որ զինադադարից հետո անցած 15 տարիների ընթացքում, աշխարհն ընհանուր առմամբ եւ տարածաշրջանային կապերը շատ են փոխվել: «Մերձավոր եւ Միջին Արեւելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջաններում առանց այդ էլ շատ են հակամարտությունները, որպեսզի համաշխարհային քաղաքական դաշտի խոշոր եւ լուրջ խաղացողները աչքերը փակեն եւս մեկ հակամարտության առաջացման վրա»,- բացատրել է փորձագետը:Բացի այդ, Կասաեւի խոսքերով, Հայաստանում եւ Ադրբեջանում այսօր ներքին տնտեսական եւ սոցիալական զարգացման գործընթաց է գնում: «Բնակչությունն առաջին հերթին պահանջում է ուշադրության իր սեփական սոցիալական եւ տնտեսական կարիքների նկտամամբ»,- ընդգծել է նա, հավելելով, որ երկու երկրների բնակչության էական մասի կողմից առճակատման քաղաքականության ընդունումը քիչ հավանական է: Միեւնույն ժամանակ, Կասաեւը գտնում է, որ եթե ղարաբաղյան դիմակայությունը «ինչ-որ արտակարգ բնույթ ստանա», ապա կողմերին դժվար կլինի իրական եւ ակտիվ դաշնակիցներ գտնել: «Իմ համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին խաղաղ բանակցությունների մեջ է»,- ամփոփել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |