Զորամասի խոհարարները մեղադրվում են պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ11 հունիսի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա մարտական գործողությունների օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Քրգործերը հարուցել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունը: Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղոցնոլով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով պայմանագրային զինծառայող Օ.Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մ.Զարոյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք: Յուրացվել է 14 կգ խոզի միս, 9.2 կգ արևածաղկի ձեթ, 10 կգ վերմիշել, 2 կգ տոմատի մածուկ, 25 հատ ձու: Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալներինրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |