Ֆրանսիայի նախագահի թեկնածուն դեմ է Հայոց ցեղասպանության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - «Եթե ես նախագահ դառնամ, մտադիր եմ շարունակել ֆրանսիական ազգային քաղաքականությունը: Ես դեմ եմ Հայոց ցեղասպանության մասին օրինագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն թուրքական Sahab թերթին: Նրա խոսքերով, «Ցեղասպանության ճանաչման մասին օրենքը չի կարելի դրական համարել»: «Ֆրանսիայի նախագահը կարող է ասել` ես ճանաչում եմ ցեղասպանությունը, ներկայացնելով իր երկիրը: Սակայն դա չպետք է օրենք դառնա: Հազարավոր հայեր ողբերգություն են ապրել անցյալ դարասկզբին: Սակայն դա ոչ թե օրենսդրության, այլ պատմաբանների խնդիրն է»,- նշել է Բայրուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---