Սպիտակ տունը «բացատրում է» Կոնգրեսին, թե ինչու Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը չպետք է ընդունվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը զեկույց է պատրաստել եւ ներկայացրել այն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Զեկույցում նշվում է, որ եթե Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւն ընդունվի, «դա ծանր հարված կլինի ԱՄՆ-ի համար»,-գրում է թուրքական «Ջումհյուրիեթ» թերթը: «Թուրքիան գործընկեր է ռազմական ինքնաթիռների նոր սերնդի Joint Strike Fighter ծրագրի գծով: Թուրքիան պետք է 160 ինքնաթիռ գնի 10 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Թուրքիան պետք է ձեռք բերի 30 նոր F-16 ռազմական կործանիչներ 1,65 մլրդ դոլարով: Շուրջ 200 F-16 ինքնաթիռներ պետք է վերանորոգվեն` դա եւս 1,6 մլրդ դոլար է: 2007 թվականին Թուրքիան ԱՄՆ-ից ձեռք կբերի 1,3 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր: Թուրքական բանակին հարկավոր է 52 ուղղաթիռ, որոնք նա օգտագործում է Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների դեմ, եւ «Սեւ բազե» ինքնաթիռներ որպես այլընտրանք: Թուրքիան պետք է ձեռք բերի 21-26 մլն դոլարի ցեպելիններ Իրաքի ահաբեկիչների դեմ պայքարում»,-ասվում է կոնգրեսականներին ուղղված զեկույցում: Ինչ վերաբերում է համագործակցությանն Իրաքում, ապա զեկույցում ասվում է, որ Թուրքիան ամերիկյան կողմին է տրամադրել ՌՕՈՒ «Ինջիրլիկ» ռազմակայանը, որտեղ տեղակայված են ԱՄՆ 22 ինքնաթիռներ: Թուրքական նավահանգիստներում տեղակայված են 16 ռազմանավեր, որոնցից 9 մատակարարում են Իրաքում ԱՄՆ զորակազմը, իսկ 7-ը նավթ են տեղափոխում: Ամերիկյան զորքերի համար անհրաժեշտ վառելիքի 25 տոկոսը գալիս է Հաբուրից, Իրաքի համար նախատեսված բեռների 60 տոկոսը` «Ինջիրլիկ» ռազմակայանի միջոցով, ընդգծվում է ԱՄՆ վարչակազմի զեկույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---