Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել արդեն հուլիսին

PanARMENIAN.Net - Բաքվում Թուրքիայի դեսպան Ավլի Ղարսլիօղլուն հայտարարել է, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել արդեն հուլիսին: Թուրք դիվանագետը հայտարարել է, որ նախագիծն անպայման կիրականացվի, քանի որ նախագծին մասնակից երկրները համառություն են դրսեւորում: Գ.Ղարսլիօղլուն նշել է նաեւ, որ երկաթուղիների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պարզվել է, որ աշխատանքների փոքր մասն է մնացել: Դիվանագետն ասել է, որ շինարարության գծի վրա գտնվող հողամասերի գնման աշխատանքները սեփականատերերից արդեն մոտենում են ավարտին, իսկ դրանից հետո, հավանաբար, հուլիսի սկզբին, կսկսվեն շինարարական աշխատանքները, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---