Բաքուն $0.5 մլրդ է հատկացրել ՌԴ-ն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցմանը11 հունիսի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի միջազգային բանկը և Իրանը $500 մլն վարկային պայմանագիր են կնքել: Գումարը հատկացնում է ադրբեջանական կողմը՝ Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղու կառուցման համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին է հայտարարել Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի տեղղակալ Ալի Նուրզադը: Նա նշել է, որ վարկը վերցվում է Ռեշթ-Ասթարա հատվածը կառուցելու համար: Ղազվին-Ռեշթ հատվածն, իր խոսքերով, պատրաստ է 93%-ով: Կողմերը փորձում են իրականացնել նախագիծն 2005 թվականից: Երկաթուղին կմիացնի իրանական ցանցն ադրբեջանականին ու, դրա միջոցով, ռուսականին: Նրա մեծ մասն անցնելու է Իրանի տարածքով՝ Կազվին քաղաքից դեպի հյուսիս ընկած Ռեշտ և Ասթարա քաղաքները կկապվեն Իրանի երկաթուղային ցանցին, իսկ ադրբեջանական Ասթարան կմիանա իրանական Ասթարային երկաթուղային կամուրջի միջոցով: Երկաթուղու կառուցումն անընհատ ձգձգվում է դրա տնտեսական հիմնավորման հետ կապված խնդիրների պատճառով. նախնական փուլում պլանավորվում է տարեկան փոխադրել ընդամենը 5 մլն տոննա, ապագայում դրանք հասցնելով մինչև տարեկան 10 մլն տոննայի: Բացի այդ, Իրանն ու ՌԴ-ն իրականացնում են բեռնափոխադրումներ Կասպից ծովի տարածքով՝ Աստրախան-Էնզելի լաստանավի միջոցով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |