Բունդեսթագի թուրք պատգամավորները կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ13 հունիսի 2016 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: Գերմանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկի`Zeit-ի տեղեկություններով այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Բուդնեսթագի թուրք պատգամավորների հասցեին հնչեցվող մահվան սպառնալիքների չդարարող տարափը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Բանաձևի ընդունումից հետո Գերմանիան հետ կանչեց դեսպանին: Գերմանիայում լույս տեսնող մեկ այլ թերթի` Frankfurter Allgemeine Zeitung-ի տեղեկություններով թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ոստիկանական պաշտպանության տակ առնելու որոշումը կայացվել է անցած շաբաթվա վերջին` դաշնային մակարդակում կազմակերպված խորհրդակցություններից հետո, որոնց մասնակցել են պատգամավորները, ոստիկանության և քրեական գործերով դաշնային ծառայության ներկայացուցիչները: Այս խորհրդակցությունների արդյունքում Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է. «Ծագումով թուրք պատգամավորների հանդեպ հնչող սպառնալքիներն անընդունելի են»: Նույն աղբյուրի տեղեկություններով, Գերմանիայի ներքին գործերի նախարարը նշել է,որ Գերմանիայում բնակվող 3,5 միլիոն թուրքերի մեծ մասը` «լավ հարևաններ են ու գերմանական հասարակության կարևոր հատվածը: «Ծայրահեղականներն ու հանցագործները մեկուսի դեպքեր են», - նշել է գերատեսչության ղեկավարը: Բունդեսթագի` Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած պատգամավորների դեմ սպառնալքիների մի զգալի մասը հնչեցվում է ոչ թե գերմանաբնակ թուրքերի, այլ բուն Թուրքիայի ազգայնական և նույնիսկ իշխանական շրջանակների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի մերձավոր զինակիցներից մեկը` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, Twitter-ի իր էջում տեղադրել էր Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած ծագումով թուրք 11 պատգամավորների լուսանկարները` դրանք ուղեկցելով հետևյալ գրառմամբ. - «Նրանք մեզ հարվածեցին թիկունքից»: Անկարայի քաղաքապետի թվիթերյան այս գրառումը սոցիալական ցանցում տարածել էին բազմաթիվ թուրք ազգայնականներ` Գյոքչեքի գրառմանը նաև մահվան սպառնալիքներ հավելելով: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագումով պատգամավորներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց: Գերմանիայի հանրությունը քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին թե հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, քանի որ նրանց հայտարարությունները կասկածներ են առաջացնում: Այդ հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |