13 հունիսի 2016 - 11:12 AMT
ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել Անգլիային և Ռուսաստանին Եվրո-2016-ի մասնակիցների թվից

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարող է որակազրկել Անգլիային և Ռուսաստանին և հեռացնել նրանց Եվրոպայի առաջնության մասնակիցների թվից, հայտնում է Gazeta.ru-ն Yahoo! Sports-ի վրա հղումով: Դա տեղի կունենա, եթե երկրպագուների խուլիգանական գործողությունները շարունակվեն:

Կազմակերպությունը զգուշացրել է երկու երկրներին Մարսելում Եվրո-2016-ի շրջանակում Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների մասնակցությամբ խաղից հետո անկարգությունների պատճառով: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Անկարգությունների հետևանքով 35 մարդ է տուժել:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ էր բացել Ռուսաստանի ֆուտբոլային միության դեմ` «զանգվածային անկարգությունների, ռասիստական վարքի» համար: Որոշումն այդ հարցով կայացվելու է հունիսի 14-ին: Մինչդեռ, անգլիական թիմի դեպքում նման գործ չի հարուցվել: