19 մարտի 2007 - 15:02 AMT
Թուրքիայի բնակչության միայն 1/5 է դրական վերաբերվում ԱՄՆ-ին
Ամերիկյան հասարակական «Վաղն առանց ահաբեկչության» կազմակերպությունը հարցում է անցկացրել Թուրքիայում` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի հնարավոր ընդունման վերաբերյալ: Հարցման ենթարկվածների 78 տոկոսը դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, այն դեպքում, երբ 79 տոկոսը կողմ է «ԱՄՆ-ին կոշտ կերպով արձագանքելուն»: Մեկ այլ հարցման համաձայն, Թուրքիայի բնակչության միայն 1/5 է դրական վերաբերվում ԱՄՆ-ին, գրում է «Միլիեթ» թերթը: