Իրանը հայց կներկայացնի ԱՄՆ դեմ, որը հրաժարվում է վերադարձնել $2 մլրդ սառեցված ակտիվները13 հունիսի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը Միջազգային դատարան հայց կներկայացնի Վաշինգտոնի դեմ, որը հրաժարվում է վերադարձնել $2 մլրդ սառեցված ակտիվները: ԱՄն Գերագույն դատարանը որոշել է, որ գումարը պետք է հատկացվի 1983-ին Բեյրութում ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է դիմել Հաագայում գտնվող ՄԱԿ միջազգային դատարան ԱՄՆ դեմ հայցով: «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել հակազդելու համար Իրանի սեփականության յուրացմանը: Իրանի կառավարությունն ԱՄՆ դեմ հայց կներկայացնի ՄԱԿ միջազգային դատարան: Մենք ցույց կտանք աշխարհին, որ ամերիկացիները խախտում են օրենքը»,-ասել է Զարիֆը` ելույթ ունենալով Թեհրանում խորհրդարանի առջև: Իրանի իշխանությունները դեռ ապրիլին էին հայտարարել դատարան դիմելու մտադրության մասին, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ $2 միլիարդը պետք է վճարվի 1983թ. Բեյրութի ահաբեկչության զոհերի ընտանիքներին: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակում Զարիֆն ասել է, որ «Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել»: ԱՄՆ Կոնգրեսը դեռ 2012-ին օրենք էր ընդունել` պարտավորեցնելով Citibank-ին սառեցված իրանական ակտիվները հատկացնել Բեյրութի ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքներին: Իրանի իշխանությունները բազմիցս են հերքել իրենց մեղսակցությունն այդ հարձակմանը: 2016-ի ապրիլին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց միջոցների վերադարձն Իրանի Կենտրոնական բանկին: Իրանի խորհրդարանն ի պատասխան պարտավորեցրեց կառավարությանը Վաշինգտոնից փոխհատուցման հասնել գործողությունների համար, որոնք երկրում հակաիրանական են համարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |