ԶԼՄ-ներ. Մերկելը պատրաստ է զիջել Թուրքիային հանուն փախստականների հարցով համաձայնագրի13 հունիսի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է զիջումների գնալ Թուրքիային, այդ թվում` չեղարկելով մուտքի արտոնագրային ռեժիմը 75 մլն մարդու համար: Այդ մասին ասել է 1980-ականներից ի վեր Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ում աշխատող դիվանագետ Սեբաստյան Վուդը, հայտնում է Slon.ru-ն Telegraph-ի վրա հղումով: «Մերկելը սկսում է նկարագրել գործարքը հումանիտար իրավիճակի տեսակետից (նշելով, որ 9 մարդ է խեղդվել)` նախապես մեղմելու համար ընդդիմադիրներին: Պաշտոնական անձինք կուլիսների ետևում սկսել են հետաքրքրվել հակաահաբեկչական օրենքների փոխզիջումային ձևակերպումներով»,-ասել է դիվանագետ Սեբաստյան Վուդը: Դիվանագետները մտավախություն ունեն, որ Թուրքիայի նախագահ էրդողնը կհրաժարվի գործարքից, որը թույլ կտա կասեցնել միգրանտների հոսքը Եվրոպա և «նոր հնարավորություններ կբացի», եթե Եվրոպան զիջումների չգնա: 2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ: Ընթերցեք նաև. ԵԽ նախագահ. Պարտավոր ենք Թուրքիային և համերաշխություն հայտնել, և քննադատել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |