Բռնցքամարտիկներ Աբգարյանն ու Մարությանը՝ երիտասարդների ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Բռնցքամարտիկներ Աբգարյանն ու  Մարությանը՝ երիտասարդների ԵԱ  բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 13-ին ռինգ դուրս եկան եզրափակչի մասնակիցները:

49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել են Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 13-ին մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---