AmeriaGroupInc-ն ամփոփել է մրցույթի արդյունքները. Հաղթողներն ԱՄՆ-Հայաստան տոմսեր են ստացել

AmeriaGroupInc-ն ամփոփել է մրցույթի արդյունքները. Հաղթողներն ԱՄՆ-Հայաստան տոմսեր են ստացել

PanARMENIAN.Net - Ամերիա» ընկերությունների խմբի անդամ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում (ԱՄՆ) ամփոփվեցին մարտի 18-ին հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողները` ԱՄՆ-ի մեր հայրենակիցներ Սամվել Հարությունյանը, Ռուզաննա Սարգսյանը և Վարդգես Ղարիբյանն արժանացան ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի տոմսի:

Հիշեցնենք, որ AmeriaGroupInc ընկերության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում կատարելով առնվազն 3 փոխանցում AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն ունեին շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 3 տոմսերից մեկը, ընդ որում տոմսերից մեկը շահելու էր ամենամեծ դրամական փոխանցում (կատարած բոլոր փոխանցումների հանրագումարը) կատարած անձը, իսկ մյուս երկու հաղթողն ընտրվելու էր առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում կայացած խաղարկության արդյունքներով (մրցույթի մանրամասները` AmeriaGroupInc ընկերության կայքում և Ամերիաբանկ ՓԲԸ Facebook-յան պաշտոնական էջում):

2016թ. սկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է ֆիզիկական անձանց միջև դրամական փոխացնումների կատարման նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ դեպի Հայաստան և աշխարհի 120-ից ավել երկրներ: Նշենք, որ փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչև 100 ԱՄՆ դոլարի չափով փոխանցման դեպքում միջնորդավճարը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք նաև, որ դրամական փոխանցումներն իրականացվում են SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---