Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյաներին

Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյաներին

PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները մոտ 5 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյա համայնքին: Այդ մասին հայտնել է հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վլադիմիրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոտ 500 տեղաբնակ սննդի անհատական փաթեթ է ստացել, իսկ երեխաներին նաև քաղցրավենիք է բաժանվել: Ռազմական բժիշկները շարժական բուժկետ են բացել և անհրաժեշտ օգնություն ցույց տվել բոլոր կարիքավորներին: Մարդասիրական օգնություն են ստացել ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մոտ 100 մահմեդական:

Լաթաքիայում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչ Սամի Յունեսը նշել է, որ հումանիտար ակցիաները, որոնք անցնում են սրբազան համարվող Ռամադան ամսում, ռուս-սիրիական բարեկամության լավ օրինակ են և ՌԴ ու Սիրիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունը: «Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ հումանիտար օգնություն է ցուցաբերում: Ռուսաստանի աջակցությունը Սիրիային շարունակական է»,-ասել է Յունեսը:

Ավելի վաղ 2012-ից ի վեր պարենամթերքի առաջին խմբաքանակն է հասցվել կառավարական ուժերի կողմից պաշարված Դերաա սիրիական քաղաքը` այն Դամասկոսի արվարձաններից է: Հունիսի 10-ին քաղաք են ժամանել սննդամթերքով և դեղորայքով բեռնատարները:

Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---