Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում կարող են սառեցվել14 հունիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում ներդրումները: Այս մասին գրում է թուրքական Haberler.com լրատվակայքը՝ գերմանական Die Welt պարբերականին հղումով: Որպես պատճառ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ պահանջել էր քրեական գործ հարուցել մի գերմանացի երգիծաբանի դեմ՝ իրեն վիրավորելու մեղադրանքով: Աղբյուրը խնդրի վերաբերյալ զրուցել է Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերմանիայի Առևտրա-արդյունաբերական պալատների միավորման (DIHK) արտաքին առևտրի բաժնի տնօրեն Ֆոլքեր Թրայերը 2017թ. թուրքական շուկայում գերմանական ընկերությունների տնտեսական ակնկալիքները գնահատել է «թույլ դրական», գրում է Ermenihaber.am-ը: «Անվտանգության վիճակը խաթարեց գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությունը: Այդ պատճառով էլ նախագծերի իրականացումը հետաձգվեց»,- նշել է Թրայերը: Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը հատկապես վնասել է միջին մեծության ընկերություններին, իսկ մեծ կազմակերպությունները կարողացել են պահպանել իրենց ներդրումային ծրագրերը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |