Գյումրիի փողոցներից մեկն առաջարկվում է վերանվանել «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի»14 հունիսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի» փողոց վերանվանելու հարցը կքննարկվի Գյումրիի ավագանու հունիսի 16-ի նիստում: Նախագծով առաջարկվում է հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ կապված փողոցի անվանման, ինչպես նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման ևտեղադրման հետ: Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը նպատակ է հետապնդում հավերժացնել ապրիլյան պատերազմումքաջարի կռված և հերոսաբար զոհված, Գյումրի քաղաքից զորակոչված զինվորների հիշատակը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |