ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում ստրկության տվյալների մասին. Պարզ չէ, թե հետազոտական ինչ գործիքներ են օգտագործվել14 հունիսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ստրկության վերաբերյալ ավստրալիացի իրավապաշտպանների հրապարակած զեկույցի տվյալների համաձայն, Հայաստանում ստրկության մեջ ապրում է 14.100 մարդ կամ բնակչության 0.47%-ը: Ըստ հետազոտության, 2015-ին Հայաստանում 14.100 մարդ եղել է ժամանակակից ստրկության վիճակում` բնակչության մոտ 0,47%-ը: Ըստ 2013-ի նույն վարկանիշի Հայաստանը 57-րդ տեղում էր` ստրկության վիճակում էր մոտ 10.500 մարդ: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հոդվածը պատրաստած Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հետազոտություններ անցկացնելու նպատակով Հայաստան չեն այցելել, պետական համապատասխան մարմինների և նման հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ չեն համագործակցել, հայտնում է Panorama.am-ը: «Ուստի՝ պարզ չէ, թե ինչպիսի հետազոտական և գիտամեթոդական գործիքներ են օգտագործել Հայաստանի վերաբերյալ եզրակացությունների անելիս»,-ասված է ԱԳՆ պատասխանում: Նախարարությունից նաև ընդգծել են, որ Հայաստանի մասով հետազոտության նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված կազմակերպության կողմից հետազոտությունն իրականացնելիս չեն օգտագործվել խորքային հարցազրույցների մեխանիզմներ: «Հավելենք, որ համաձայն ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի, Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվում է 1-ին խմբում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է աշխարհում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության 2015-ի զեկույցում ընդգրկված 188 երկրից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը: Հայաստանը տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է»,-նշել են ԱԳ նախարարությունից: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |