ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Եվրո 2016-ի առաջնության Հայաստանում ցուցադրման հովանավոր14 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է: Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր, և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռում հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպմանը: Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները մեկնաբանում են առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը: Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը հյուրընկալում են 24 հավաքականի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |