Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին: Բորիս Ֆռլեցը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 19-ին Երեւանում բացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնատեղին եւ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը: Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ը ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելություն:



Իր հերթին, պատրաստակամություն հայտնելով աջակցել դիտորդներին իրենց առաքելության անցկացման հարցում` ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում: Հատուկ կարեւորվեց ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի դերակատարությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---