Մխիթարյանի գործակալ. Հենրիխն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա եզակի շանս է նրա համար

Մխիթարյանի գործակալ. Հենրիխն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա եզակի շանս է նրա համար

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իրավիճակը կապված ֆուտբոլիստի պայամանգրի հետ, հայտնում է Sports.ru-ն:

«Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը խոստացել էր Միկիին, որ նա կկարողանա հեռանալ ակումբից այս ամռանը: Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է:

Չեմ հասկանում` ինչու է «Բորուսիան» Հումմելսին տալիս իր երդվյալ թշնամուն («Բավարիային») և փորձում է պահել Մխիթարյանին: Այդպես չի արվում: Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան:

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկն ավելի վաղ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում: «Մխիթարյանի ապագայի մասին վերջնական որոշումը կկայացվի այս շաբաթ»,-ասել է Ցորկը Bild-ին:

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: Նրան առաջարկում են տարեկան €7մլն աշխատավարձ, սակայն Մխիթարյանը մի շարք հետաքրքիր առաջարկներ է ստացել Եվրոպայի առաջատար ակումբներից:

«Արսենալն» ի թիվս այլ ակումբների հետաքրքրվում է հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Ըստ ԶԼՄ-ների, «Արսենալը»` մոտ $35 մլն է առաջարկում Մխիթարյանի համար և տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, թուրինյան ակումբն առաջարկում էր մոտ $35 մլն:

Ընթերցեք նաև. «Բորուսիան» Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա օրերին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---