«The World Almanac»-ը Թուրքիային ընդգրկել է ցեղասպանության համար պատասխանատու երկրների ցուցակում

PanARMENIAN.Net - Այն ժամանակ, երբ շարունակվում են վեճերը ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ, «The World Almanac and Book of Facts» hատարակությունը Թուրքիային ընդգրկել է ցեղասպանության համար պատասխանատու երկրների ցուցակում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, 2007 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ 20-րդ դարասկզբին հայերի զանգվածայաին ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում «ցեղասպանություն է» հանդիսանում. հանցագործություն, որն ինքը Թուրքիան կտրականապես մերժում է: Ամենամյա ալմանախում Թուրքիան նշվում է «Հանցագործություն եւ ահաբեկչություն, Ցեղասպանություն» բաժնում: Հրատարակությունը նշում է, որ առաջին անգամ «ցեղասպանություն» բառն օգտագործել է 1944 թվականին դոկտոր Ռաֆայել Լեմկինը, եւ տալիս է բնորոշման բացատրությունը: Ալմանախում նաեւ նշվում է. «Տարեթիվ. 1915; իրադարձություն. հայերի ոչնչացում երիտթուրքերի կողմից; վայր. Օսմանյան Կայսրություն; ենթադրվող զոհեր. մոտ միլիոն»:



«The World Almanac and Book of Facts»-ը բերում է նաեւ ցեղասպանության այլ օրինակներ. 1930 թվականի Ուկրաինայի իրադարձությունները, Հոլոքոստը, Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդան, Սուդանը եւ այլոք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---