Սերգեյ Շամբա. Հայաստանը պարզապես ստիպված կլինի մտնել ՆԱՏՕ20 մարտի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը այսօր եզակի եւ, գուցե, վերջին հնարավորությունն ունի իր ազդեցությունը Հարավային Կովկասում պահպանելու. նա պետք է ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան: Նրա խոսքերով, Մոսկվան պետք է օգտագործի կոսովյան նախադեպը եւ որոշիչ քայլ կատարի այժմ, քանի որ հետո Կոսովոյի օրինակը կկորցնի արդիականությունը: «Ադրբեջանն ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ինչից հետո Հայաստանը պարզապես ստիպված կլինի հետեւել նրանց օրինակին: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կհավասարվի զրոյի: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարածաշրջանում միակ բուֆերը կմնան Աբխազիան եւ Հարավային Օսիան: Դեռեւս այդ երկրները պատրաստ են պաշտպանել ռուսական շահերը: Սակայն շուտով այնտեղ իշխանության գլուխ կարող է գան ավելի երիտասարդ սերնդի քաղաքական գործիչներ, ովքեր, ի տարբերություն մեզ, պատերազմ չեն վերապրել: Եւ մենք չգիտենք, թե ինչպես նրանք իրենց կպահեն` մնալով ՆԱՏՕ-ի շրջապատման մեջ»,- նշել է Ս. Շամբան: «Իհարկե, միջազգային հանրության վերաբերմունքը ՌԴ-ի կողմից Աբխազիայի ճանաչմանը, բացասական կլինի: Սակայն Արեւմուտքում դժգոհություն են առաջացնում ցանկացած ռուսական գործողություններ: Եթե Ռուսաստանն այժմ չճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, դա կնշանակի, որ Մոսկվային քաղաքական գործիչները չեն տեսնում Հարավային Կովկասին ռուսական շահերի շրջանակում: Այժմ կամ երբեք. չճանաչվածների ճաչանում, կամ տարածաշրջանում ազդեցության բացարձակ կորուստ»,- հավելել է Աբխազիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |