Հայաստանը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ

Հայաստանը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանը այն 21 պետությունների թվում է, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահությունը կստանձնեն ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանում:

Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրներից:

Արևմտյան Եվրոպայից ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ երկրների շարքում ընտրվել են Բելգիան և Գերմանիան: Կոնգոն, Կոտ դ’Իվուարը, Ջիբուտին, Մավրիտանիան, Նիգերիան և Զամբիան ընտրվել են Աֆրիկայից: Բանգլադեշը, Նեպալը, Սոլոմոնյան կղզիներն ու Թուրքմենստանը` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանից, Բահամյան կղզիները, Բելիզն ու Էլ Սալվադորը` Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծովի ավազանի տարածաշրջանից, ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:

21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---