Ավելի քան 200 սպա կշարունակի ուսումը ՌԴ ռազմական բուհերում

Ավելի քան 200 սպա կշարունակի ուսումը ՌԴ ռազմական բուհերում

PanARMENIAN.Net - 2016-ին ավելի քան 200 հայ զինվորական ուսուցում կստանա ՌԴ ռազմական բուհերում: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՀՀ իր պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը:

«Մեր գործակցության տեմպերն ու հագեցվածությունը գոհացնում են մեզ: Մենք գործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ոլորտը` մեծ թվով հայ սպաներ են սովորում մեր ուսումնական հաստատություններում»,-ասել է ՌԴ նախարարը:

Ըստ Շոյգուի, 2016-ին հայտ է ներկայացվել ավելի քան 200 սպայի համար և Մոսկվան պատրաստ է աջակցել: Շոյգուն նշել է երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը ռազմական ոլորտում և հույս է հայտնել, որ հայ զինվորականները լավ կրություն կստանան ՌԴ-ում:

Սեյրան Օհանյանն իր հերթին ասել է, որ ուրախ է ոլորտի հարցերը քննարկելու հնարավորության համար: «Կարծում եմ, մեր կանոնավոր երկկողմ հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և ևս մեկ անգամ վկայում են, որ մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում դինամիկ զարգանում է»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մոսկվայում անցնում է ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---