Թուրքիայում Վանա կատուներին կվերահսկեն. Հատուկ համակարգ է ստեղծվել

Թուրքիայում Վանա կատուներին   կվերահսկեն. Հատուկ համակարգ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում Վանա կատուների հետազոտության կենտրոնը վերահսկման համակարգ է ստեղծել:

Ըստ AA-ի՝ ստեղծված համակարգը թույլ կտա ամբողջ երկրում վերահսկել Վանա կատուներին: Կատվի տերերը կարող են դիմել կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ, որոնց հիման վրա էլ կենտրոնն իր վերահսկողությունն է իրականացնում, գրում է Yerkir.am-ը:

Համակարգչի միջոցով հնարավորություն է տրվում մոտիկից հետևել կատուների վիճակին, իմանալ կատվի սեռն ու հատկությունները:

Կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայան հայտնել է, որ համակարգը թույլ կտա երկրում Վանա կատուների հայտնաբերման աշխատանքներ իրականացնել:

«Այս համակարգի միջոցով կարող ենք իմանալ նրանց մասին տեղեկություններ, թե երբ, որքան ձագ ունեցան և ինչ հատկություններ ունեն»,- նշել է նա:

Վանա կատուն էնդեմիկ ցեղատեսակ է, որը սերում է Հայկական բարձրավանդակից` Վանա լճի տարածքից: Վանա կատուն հնագույն ընտանեցված կատուների ժառանգն է, ունի բարդ, ընդգծված ազատասեր վարքագիծ:

Կարդացեք նաև՝ Վանա կատու. Տարագույն աչքերի ու միջազգայինին չհամապատասխանող թուրքական «ստանդարտների» մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---