ՄԱԿ. Եզդիների նկատմամբ ԻՊ գործողությունները ցեղասպանություն են16 հունիսի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ու Իրաքում եզդիների նկատմամբ «Իսլամական պետության» իրականացրած գործողությունները ցեղասպանություն են: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայի իրադարձությունների հետաքննության հարցերով հանձնաժողովի հունիսի 15-ին հրապարակած զեկույցում: Փասթաթղթում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված գործողությունների տակ նկատի են առնվում եզդիների զանգվածային կոտորածները, սեռական եւ սովորական ստրկությունը, կտտանքները եւ այլ հանցագործություններ: Զեկույցում ընդգծվում է, որ «Իսլամական պետության» նպատակը եղել է եզդիների ամբողջական ոչնչացումը, նրանց էթնոկրոնական առանձնահատկությունից զրկելը: Այն փաստը, որ գրոհայինների գազանությունները կրում են պարբերական բնույթ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ ամենը իրականացվել է զոհերի՝ զուտ տվյալ էթնոկրոնական խմբին պատկանելու պատճառով, հիմք են տվել հստակ եզրակացություն տալ, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, գրում է Armtimes.com-ը: Միաժամանակ, հանձնաժղովի կազմի մեջ մտնող փորձաձգտները գերտերություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել «Իսլամական պետության» գերության ներքո գտնվող ավելի քան 3.2 հազար եզդի կանանց ու երեխաներին ազատելու ուղղությամբ: Բացի այդ, կոչ է արվում խմբավորման գրոհայինների գործողությունների առնչությամբ հետաքննություն սկսել Միջազգային քրեական դատարանում: Տարածքներ գրավելով Իրաքի հյուսիսում` ԻՊ զինյալները սկսեցին զանգվածային սպանություններ իրականացնել: Իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: 2016-ի հունիսի 9-ին ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Կրադացեք նաև՝ Ամալ Քլունին կպաշտպանի ԻՊ կողմից ցեղասպանված եզդիների իրավունքները Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |