Հրաձիգ Զավեն Իգիթյանը երիտասարդների ԵԱ-ում 4-րդ տեղն է գրավել16 հունիսի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող հրաձգության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող մարզիկները: 50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակեիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը: 50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը: Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, և այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները: Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ: 2016-ի փետրվարին երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվել է 8 լավագույնի շարքում և խոցելով 154,8 միավոր` զբաղցրել 4-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |