ԶԼՄ-ներ. Պետդեպի աշխատակիցները հորդորում են Օբամային ռազմական գործողություններ սկսել Դամասկոսի դեմ

ԶԼՄ-ներ. Պետդեպի աշխատակիցները հորդորում են Օբամային  ռազմական գործողություններ սկսել Դամասկոսի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The New York Times-ի վրա հղումով:

Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում, գրել է The Wall Street Journal-ը:

Հուշագրով մասնավորապես կոչ է արվում «ռացիոնալ օգտագործել սպառազինությունները», որպեսզի հրադադարի խախտումները դադարեն: Նման քայլը կտրուկ կփոխի Վաշինգտոնի մոտեցումը Սիրիայի իրավիճակին, սակայն ըստ ԶԼՄ-ների, հազիվ թե Օբաման գնա դրան:

Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանություններից:

Ավելի վաղ Ջոն Քերին հայտարրել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է: Ավելի ուշ պարզաբանում եղավ, որ դիվանագետը չէր սպառնում Մոսկվային, ուղղակի «մտահագություն էր հայտնում» ստեղծված վիճակի առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---