ԱԳ փոխնախարար. Միջուկային սպառնալիքի անհիմն մեղադրանքները սեփական ագրեսիվ գործողություններն արդարացնելու միջոց են17 հունիսի 2016 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտություններում ներգրավված դերակատարների կողմից միջուկային ահաբեկչության դեմ պայքարի հարթությունը քաղաքական նպատակներով շահարկելն անթույլատրելի է: Այդ մասին ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հայտարարել է Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության քննարկումների ժամանակ: Հունիսի 15-16-ը Հաագայում ՀՀ պատվիրակությունը, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, մասնակցել է ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (Global Initiative to Combat Nuclear Terrorism) 10-ամյակին նվիրված հանդիպմանը, որը կազմակերպել էր Նիդերլանդների արտաքին գերատեսչությունը: Հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին տասնամյակում նախաձեռնության մասնակից երկրների կողմից միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները բացահայտելու ու նման միջադեպերին արձագանքելու, ինչպես նաև ահաբեկչական ու հանցավոր խմբերի կողմից այդ նյութերի ձեռք բերումը կանխարգելելու շրջանակներում իրականացված գործողությունները: ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրել է Նախաձեռնության շրջանակներում երկկողմ և բազմակողմ հարթություններում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքներն ու ծրագրերը: Անդրադարձ է կատարվել ԱՄՆ կառավարության հետ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրի, ինչպես նաև ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին: Ներկայացվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի 2015-2020թթ. ՀՀ Ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկումների ժամանակ Աշոտ Հովակիմյանը խոսել է նաև տարածաշրջանային հակամարտություններում ներգրավված դերակատարների կողմից միջուկային ահաբեկչության դեմ պայքարի հարթությունը քաղաքական նպատակներով շահարկելու մասին: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ նման անհիմն մեղադրանքների միակ նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը հակամարտությունների խաղաղ կարգավորումից և արդարացնել սեփական ագրեսիվ գործողությունները: Ելույթներով հանդես են եկել Նիդերլանդների արդարադատության և անվտանգության հարցերով նախարարը, Սպառազինությունների և չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրենը: Ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությանն անդամ է հանդիսանում 86 պետություն, այդ թվում՝ 2007 թվականից` Հայաստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն 5 միջազգային կազմակերպություն: Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որին մասնակցել է ՀՀ Նախագահը, Հայաստանը միացել է ՙՄիջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության գործողությունների ծրագրին՚: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |