Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ԵՏՄ տնտեսական տարածությունն առավել կանխատեսելի դարձնել

Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ԵՏՄ տնտեսական տարածությունն առավել կանխատեսելի դարձնել

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ն փոխշահավետ տնտեսական հարաբերություններ կառուցելու մոտ 30 առաջարկ է ստացել շահագրգիռ երկրներից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի բացմանը, հայտնում է Tert.am-ը:

Ելույթներով հանդես են եկել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Ողջույնի խոսքում Տիգրան Սարգսյանը հաստատել է նաև Պան Գի Մունի խոսքն այն մասին, որ «այժմ կամուրջներ կառուցելու ժամանակն է, և ոչ թե պատեր», հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Խորհրդի նախագահը տեղեկացրել է նաև, որ ԵՏՀ-ն Աստանայի գագաթնաժողովում ԵՏՄ անդամ երկրների նախագահների կողմից մանդատ է ստացել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կազմավորելու համար: Եզրափակելով իր խոսքը` Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է «մեր տնտեսական տարածությունն առավել կանխատեսումային դարձնել»:

«Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՄ երկրները բարդ ժամանակներ են ապրում, սակայն միասին շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները: «Նախ, պետք է ընդունենք, որ շատ սեղմ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Սակայն, անելիքները ևս շատ են»,-ասել է Սարգսյանը:

Նա կարևորել է խոչընդոտների վերացումը փոխադարձ առևտրում, ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, համատեղ նախագծերի իրականացումը: Նա նշել է, որ կիսում է Վիկտոր Խրիստենկոյի այն դրույթը, որ ԵՏՄ համար հիմնական սպառանալիքը թերի ինտեգրումն է:

«Այսինքն, մենք պետք է համարձակ քայլերով առաջ շարժվենք, հանելու համար այն արգելքները, այն բացառումները, որոնք երկրների համար սահմանվել են անցումային շրջանում, որպեսզի ընդհանուր շուկան լիարժեք աշխատի: Սա շատ կարևոր մարտահրավեր է»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ հարկավոր է համակարգել ջանքերն ազգային կառավարությունների հետ:

Ըստ Սարգսյանի, մի կողմից ԵՏՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը ծրագրեր ու նախագծեր է մշակում, միտված ընդհանուր շահերի իրագործմանը, մյուս կողմից` հասկանալի է, որ երկրներն ունեն իրենց կոնկրետ խնդիրները, այդ թվում քաղաքական, և հարկավոր է այնպիսի որոշումներ մշակել, որոնք ընդունելի կլինեն անդամ պետությունների կառավարությունների և ղեկավարների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---