ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ»

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ»

PanARMENIAN.Net - ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կանվանափոխվի: ՀՀ կառավարությունը հունիսի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաև անվանման փոփոխություն, հայտնում է Panorama.am-ը:

Փոփոխության համաձայն՝ եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը`կրելով կուսակցության նոր անվանումը»:

Այսպիսով, ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ» խմբակցություն:

Ավելի վաղ խմբակցության անդամներն արդեն դիմել էին կառավարությանը նման խնդրանքով, սակայն ԱԺ կանոնակարգով չէր թույլատրվում անվանափոխել խմբակցությունը, և կառավարությունը հունիսին դրան հավանություն չտվեց:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---