Թուրք նախարար. Անկարան չի ափսոսում, որ խոցել է ռուսական Սու-24-ը, բայց վշտացած է

Թուրք նախարար. Անկարան չի ափսոսում, որ խոցել է ռուսական Սու-24-ը, բայց վշտացած է

PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում, որ խոցել է ռուսական Սու-24-ը, բայց վշտացած է, հայտնում է Hürriyet Daily News-ը:

«Մենք չենք ափսոսում, բայց վշտացած ենք: Ռուսական կողմը ևս պետք է վշտացած լինի: Մենք ենթադրում ենք, որ նրանց նաև տխրեցնում է Թուրքիայի օդային տարածքի միտումնավոր խախտումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Զեյբեկչիի, Ռուսաստանն այս իրավիճակում իրավացի չէր, քանի որ իր ինքնաթիռը մնացել է Թուրքիայի օդային տարածքում «13 կամ 14 րոպե», չնայած «անահամար զգուշացումներին»:

Նախարարը նշել է, որ դիմակայությունը Մոսկվայի և Անկարայի միջև բացասական հետևանքներ ունեցավ երկու կողմերի համար և խելամիտ ելքն այս իրավիճակից «որքան հնարավոր է շուտ հարաբերությունները կարգավորելն է»:

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ էրդողանը ԱԳՆ գծով նամակ է հղել Պուտինին` շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթելով, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» դուրս գան:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի նամակին` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասաց, որ դա ավանդական ընդունված կարգ է միջազգային հարաբերություններում, ուղերձ, որը պատասխան չի պահանջում: «Որևէ բովանդակային բան նամակում, ցավոք, չկար»,-հավելել է նա:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ նա սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---