Ավելի քան €14 մլն՝ Գյումրու ճանապարհների բարեկարգմանը. Նախագիծն ընդունվեց

Ավելի քան €14 մլն՝ Գյումրու ճանապարհների բարեկարգմանը. Նախագիծն ընդունվեց

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում քվեարկության է դրել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016- մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 մլն 600.000 եվրո գումարի չափով վարկ տրամադրել:

Նախագիծն անցել է 102 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, գրում է Tert.am-ը:

Մինչ քվեարկությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ թեև ԲՀԿ վարկային համաձայնագրերի հետ կապված հստակ բացասական վերաբերմունքն ունի, բայց սա բացառիկ դեպք է, և իրենք կողմ են քվեարկելու:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ իրենք նույնպես կողմ են քվեարկելու:

Ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել քաղաքի փողոցները: Նախատեսվում է իրականացնել նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրու համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի մինչև 2019-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---