ՅՈւՆԻՍԵՖ. Փախստական երեխաները Եվրոպայի ճանապարհին ենթարկվում են ծեծի, բռնաբարության, կտտանքների

ՅՈւՆԻՍԵՖ. Փախստական երեխաները Եվրոպայի ճանապարհին ենթարկվում են ծեծի, բռնաբարության, կտտանքների

PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որի համաձայն 2016-ի սկզբից Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա է ժամանել մոտ 7.000 երեխա առանց մեծահասակների ուղեկցության: Եվրոպայի ճանապարհին նրանք մշտապես վտանգի են ենթարկվում` փախստական երեխաներին ծեծում են, բռնաբարում, խոշտանգում, նրանք ստրկության մեջ են հայտնվում, չհաշված, որ կարող են խեղդվել, այդպես էլ չավարտելով ուղևորությունը: Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Սարա Քրոուի, երեխաների պատմությունները, որոնք ստորացումների և շահագործման են ենթարկվում, շոկ են առաջացնում, գրում է RT-ն:

Մինչդեռ, Եվրամիությունը հայտարարել է, որ ակտիվացնելու է գործակցությունը Լիբիայի հետ` երրորդ երկրների հետ գործընկերային ծրագրերի շրջանակում, որի նպատակն է կանխել փախստականների մահը ծովում և հեշտացնել նրանց վերադարձը հայրենիք:

Միևնույն ժամանակ Amnesty International-ի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ-ին հրաժարվել Լիբիայի իշխանությունների հետ գործակցությունից:

«Եվրոպան չպետք է մտածի Լիբիայի հետ գործակցության մասին, եթե արդյունքում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Դաժան իրականությունն այն է, որ լիբիական մերձափնյա պարեկները հազարավոր մարդկանց վերադարձնում են ժամանակավոր կացարաններ, որտեղ նրանք խոշտանգումների են ենթարկվում և հանցագործությունների զոհ դառնում»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մագդալենա Մուհրաբին: ՅՈւՆԻՍԵՖ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ խնդիրը կարելի է լուծել միայն վերացնելով տեղահանության պատճառները:

Save the Children կազմակերպության տվյալներով, 2015-ին Եվրոպա է ժամանել 25 հազար երեխա ու դեռահաս առանց մեծահասակների ուղեկցության: 2016-ի սկզբին Եվրոպոլը հայտարարեց, որ ներգաղթյալների ավելի քան 10.000 երեխա է անհետացել Եվրոպա ժամանելուց հետո: Փախստական երեխաների միայն 50 տոկսոն է տարրական դպրոց հաճախում, իսկ միջին դպրոց` միայն 25 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---