21 մարտի 2007 - 16:32 AMT
Մոսկվայում բացվել է «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամլո-ակումբը
Մոսկվայում կայացել է «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամլո-ակումբի բացումը, որի աշխատանքներին մասնակցել են ռուս-հայկական եւ միջազգային լրատվական հանրության ԶԼՄ-ների բոլոր տեսակների ավելի քան հարյուր ներկայացուցիչ, այդ թվում «Ազրոս» մեդիա-հոլդինգը, ինչպես նաեւ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետներ: Նոր մամլո-ակումբի հիմնադիրներն են հանդիսանում Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միությունը (ՀԲՀՌ) եւ Ռուսաստանի լրագրողների միությունը (ՌԴԼՄ):

Ինչպես հայտարարեցին ՌԴԼՄ-ի նախագահ Վսեվոլոդ Բոգդանովն ու ՀԲՀՌ-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, սա լրագրության պատմության մեջ նմանատիպ առաջին մամլո-ակումբն է: Այն մշտապես աջակցելու է կայուն տեղեկատվական փախանակման իրականացմանը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, տարբեր երկրների լրագրողների կողմից հազարամյան պատմության եւ հայ-ռուսական ժամանակակից հարաբերությունների առավել լայն եւ օբյեկտիվ լուսաբանմանը, երկու երկրների բարեկամությանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության 4-րդ բաժնի ղեկավար Ալեքսանդր Զագայնովը նաեւ նշել են, որ մամուլի ակումբի բացումը կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի եւ Հայաստան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության նախաշեմին: «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամուլի ակումբի հերթական նիստը կայանալու է 2007 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայի Լրագրողների կենտրոնական տանը: