Turkish Daily News. Թուրքիան կարող է կորցնել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու երկրորդ հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը մարտի 29-ին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման համար առիթ չի դառնա, սակայն Թուրքիան կարող է կորցնել դա անելու երկրորդ հնարավորությունը Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում պատրաստվում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, Անկարան հանդիսավոր կերպով բացում է Ախթամարի հայկական եկեղեցին: «Թուրքիան փորձում է կանխել 1915-1919 թվականներին հայերի սպանություններն ու տեղահանումը Ցեղասպանություն ճանաչելը Ներկայացուցիչների պալատի կողմից եւ եկեղեցու բացումով ցուցադրել բոլորին թուրքական հանրության հարգանքը տարբեր մշակույթների եւ կրոնների նկատմամբ»,- գրում է թերթը: Հանդիսավոր միջոցառմանը Նյու-Յորքից, Վաշինգթոնից, Լոս-Անջելեսից, Օտտավայից եւ Փարիզից ավելի քան 200 հայ է հրավիրվել: Հրավիրվել են նաեւ ՀՀ ներկայացուցիչներ, Կոստանդուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչներ: «Չնայած եկեղեցու բացմանն ընդամենը մեկ շաբաթ է մնացել, Թուրքիան դեռ վստահ չէ հայերի ժամանման մեջ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հրավերը եկել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատնից, սակայն մինչեւ հիմա դրան չի պատասխանվել: Ճիշտ է, Անկարան հայտարարել է, որ եկեղեցու բացումը արտակարգ բան չի հանդիսանում, Թուրքիան պատմական հուշարձաններ ամեն տարի է բացում»,- գրում է Turkish Daily News-ը:



Գործարարների հայ-թուրքական խորհրդի համանախագահ Կաան Սոյակի խոսքերով, թուրքական արտաքին քաղաքականությունը հակվում է Ադրբեջանի կողմը եւ ստիպում է փակ պահել հայ-թուրքական սահմանը նույնիսկ բացման օրը: Ինչ վերաբերում է Երեւան-Վան չարթերային չվերթին, ապա թուրքական աղբյուրը գտնում է, որ դա անհնարին է, քանի որ տեխնիկական պատճառներով անհնարին է ապահովել անվտանգությունը Վանում:



Անկարան նաեւ բացման արարողությանն է հրավիրել Դամասկոսի, Հալեպի, Մոսկվայի, Բուխարեստի, Բեյրութի պատրիարքների եւ եպիսկոպոսների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ ներկայացուցչի Երեւանից: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հրավեր է ստացել Վանի նահանգապետից, այլ ոչ թե Թուրքիայի կառավարության պաշտոնական հրավերը: Այդ պատճառով նա ներկա չի գտնվելու եկեղեցու բացման արարողությանը, Turkish Daily News-ին հայտնել է Երեւանում գտնվող աղբյուրը: Թուրքիայում պնդում են, որ դա իրականությանը չի համապատասխանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---