Կալիֆորնիայի խորհրդարանը $1 մլն է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

Կալիֆորնիայի խորհրդարանը $1 մլն է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը $1 մլն է հատկացրել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանագարանի կառուցման համար: Այդ մասին հայտնել է Asbarez-ը` նահանգի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի վրա հղումով:

Կալիֆորնիայի խորհրդարանը նաև $500 հազար է հատկացրել Lark Musical Society ընկերությանը:

«Հպարտ եմ, որ հայկական թանգարանի կառուցման համար 1 մլն դոլար է հատկացվել: Վստահ եմ, որ Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանությունից հետո հաստատված հայերի անցումը ողբերգությունից դեպի վերածնունդ նահանգի պատմության կարևոր էջերից է: Եվ թանգարանի կառուցումը միայն կլրացնի և կհարստացնի Կալիֆորնիայի մշակութային և պատմական կենտրոնների շարքը»,-ասել է Նազարյանը:

Հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունը կլինի նպաստել ԱՄՆ էթնիկ և մշակութային բազմազանության ընկալմանն ու ճանաչմանը` ամերիկահայերի օրինակով: Թանգարանը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ամերիկահայերի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին:

Թանգարանում կգործեն ցուացսրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր դատրոն և լսարաններ կլինեն: թանագարանը կզբաղեցնի 1,7 հա տարածք և շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:

Թանգարանը կառուցվելու է Լոս Անջելեսի թանգարանի նմանությամբ` ունենալով նաև կրթական նպատակներ` նպաստելով հարաբերությունների բարելավմանը շրջանի բոլոր քաղաքացիների միջև: Lark Musical Society ընկերությանը վերջին 20 տարում մեծ աշխատանք է կատարել, ուղղված արվեստի տարածմանն ու դասավանդմանը այդ տարածաշրջանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---