«Բժիշկներ առանց սահմանների»-ն հրաժարվում է ԵՄ միջոցներից Թուրքիայի հետ գործարքի պատճառով

«Բժիշկներ առանց սահմանների»-ն հրաժարվում է ԵՄ միջոցներից Թուրքիայի հետ գործարքի պատճառով

PanARMENIAN.Net - «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որպես բողոքի նշան փախստականներին վերադարձնելու մասին ԵՄ և Թուրքիայի միջև գործարքի դեմ. հրաժարվել է Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական միջոցներից:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարում է, որ առաջիկայում չի ընդունի ֆինանսական միջոցներ ԵՄ-ից և անդամ երկրներից»,-ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:

«Մենք մերժում ենք հումանիտար օգնության չեզոքացումը հանուն սահմանային հսկողության և չենք կարող գումար ընդունել կառավարություններից, որոնք օգտագործում են օգնությունը հումանիտար նորմերը խախտելու համար: Մենք չենք ընդունի ԵՄ և անդամ երկրների օգնությունը, քանի դեռ նրանք չեն կենտրոնացել մարդկանց ընդունելու և նրանց անհատական կարիքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարդասիրական ոչ մի բան չկա մարդկանց տառապանքները ափերից հեռու պարփակելու մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-Թուրքիա համաձայնության մեջ ոչ մի հումանիտար դրույթ չկա, այն չի կարող օրինական ուժ ստանալ և պետք է վերանայվի:

2016-ի մայիսին կազմակերպությունը հայտարարել էր, որ փախստականների վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնությունը խախտում է ապաստան փնտրողներին օգնելու ԵՄ պարտավորությունը և վտանգավոր նախադեպ է ստեղծում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---