Հարկային նոր օրենսգիրքը քննադատվում է բիզնես շրջանակում. Արտահանումը, ներդրումները չի խթանում

Հարկային նոր օրենսգիրքը քննադատվում է բիզնես շրջանակում. Արտահանումը, ներդրումները չի խթանում

PanARMENIAN.Net - Հարկային նոր օրենսգիրքն առաջացրել է բիզնես շրջանակի դժգոհությունը: ՀՀ-ում ործող բիզնես ասոցիացիաները՝ այդ թվում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայաստանի շինարարների միության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի, հայտնել են իրենց անհամաձայնությունը Կառավարության կողմից ներկայացված Հարկային նոր օրենսգրքի շուրջ:

Օրենգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Բանախոսները հույս են հայտնել, որ մինչև երկրորդ ընթերցմամբ փաստաթղթի քննարկումը իրենց մտահոգությունները՝ օրենսգրքի դրույթների վերաբերյալ, կքննարկվեն կառավարության կողմից ու կներկայացվեն խորհրդարանին:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրել է, որ Կառավարության հետ նախկինում իրենք քննարկել ենօրենսգիրքը՝ դրա մշակման փուլում, հայեցակարգում կետեր ընդգրկել, բայց ԱԺ ներկայացվեց օրենսգրքի կիսաավարտ տարբերակը, որը, նրա խոսքով, հակասում էր հայեցակարգային այն կետերին, որոնք բարձրացվել էին բիզնես ներկայացուցիչների կողմից:

Ջրբաշյանը նշել է, որ Հարկային օրենսգիրքը պետք է ուղղված լինի արտահանման խթանմանը, մրցունակ՝ Եվրասիական տնտեսական համակարգի ներքո, ապահովի երկարատև ու կայուն տնտեսական աճի խթանմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, ազգային տնտեսության արդիականացմանը, վերազինմանը, բայց ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում նշյալ կետերը, գրում է Tert.am-ը:

«Մենք նամակով դիմեցինք վարչապետին, առաջարկեցինք չներկայացնել ԱԺ, ներկայացնելու դեպքում՝ հետ կանչել, նորից քննարկել, քանի որ ներկայացվածը համաձայնեցված չէր մեզ հետ: Դրանից հետո եղավ վարչապետի հետ քննարկում, 2.5 ժամ տևեց, հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ, որ քննարկենք, բայց ներկայացվեց ԱԺ»,- տեղեկացրել է նա:

Ջրբաշյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքում կան մի շարք լուրջ խնդիրներ, որոնք հանրային լսումների միջոցով պետք է լուծվեն:

Նա նաև վստահեցրել է, որ թեև ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է փաստաթուղթը, խորհրդարանականները, այդ թվում՝ կողմ քվեարկած մեծամասնությունը, ունի լուրջ մտահոգություններ նախագծի վերաբերյալ:

Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթին, նշել է.

«Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---