Երևանի բժիշկներն Աբխազիայում մոտ 300 երեխայի են զննել

Երևանի բժիշկներն Աբխազիայում մոտ 300 երեխայի են զննել

PanARMENIAN.Net - Երևանի բժիշկ նյարդաբանները ընդունելություն են անցկացրել Աբխազիայի «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում: 3 օրում նրանք հարյուրավոր երեխաների են զննել:

Հայ բժիշկները զննել են հենաշարժողական խնդիրներ ունեցող, ինչպես նաև պերինատալ պաթոլոգիաներվ և էպիլեպսիայով տառապող երեխաների:

«Ընդունելության էին եկել նաև աուտիզմ ունեցող երեխաներ: 3 օր տևած ընդունելության ընթացքում մոտ 300 երեխա է զննության ենթարկվել»,-ասել է բուժհաստատության տնօրեն Հասմիկ Դանիելյանը:

Երևանցի մասնագետներն իրենց հերթին նշել են, որ լավ կլինի, որ աբխազ մասնագետներն ուշադրություն դարձնեն վաղ ախտորոշման և բուժման արդիական մեթոդներին, հայտնում է Abhazia-news.ru-ն:

Ամփոփելով հայաստանցի բժիշկների աշխատանքը` Աբխազիայի առողջապահության փոխնախարար Բատալ Կացիան վստահություն է հայտնել, որ սկսված աշխատանքը կտա իր պտուղները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---