ԵԽԽՎ Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցողն ապրիլին տարածաշրջան չի այցելելու

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, գիտության - կրթության հարցերի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Քրիստոֆեր Գրեյսոնը խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությանը տեղեկացրել է, որ Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ Օ`Հարայի (Մեծ Բրիտանիա) 2007 թվականի ապրիլին նախատեսված Հարավային Կովկաս փաստահավաք առաքելությունը տեղի չի ունենա: Այցի հետաձգումը պայմանավորված է իր ընտրատարածքում զեկուցողի ծանրաբեռնվածության հանգամանքով: ԵԽԽՎ-ն այցի նոր ժամկետներին կանդրադառնա 2007 թվականի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում անցկացվելիք Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մասնավորապես, Էդվարդ Օ' Հարան պետք է այցելեր Նախիջեւան ադրբեջանական կողմից հայկական հուշարձանների նպատակաուղված ոչնչացման փաստը ուսումնասիրելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---