Զեկույց. ՀՀ մեծահասակ բնակչության մոտ 55%-ը ավելորդ քաշ ունի կամ ճարպակալում

Զեկույց. ՀՀ մեծահասակ բնակչության մոտ 55%-ը ավելորդ քաշ ունի կամ  ճարպակալում

PanARMENIAN.Net - Ըստ 2016թ. Սննդի գլոբալ զեկույցի (Global Nutrition Report ) Հայաստանի մեծահասակ բնակչության շրջանում ճարպակալումից տառապում է 19.5%-ը: Այդ ցուցանիշի հիման վրա աշխարհի 190 երկրի շարքում Հայաստանը 88-րդ տեղում է (ամենացածր ցուցանիշից դեպի բարձրը):

Ընդհանուր առմամբ, մեծահասակ բնակչության 55%-ն ավելորդ քաշ ունի կամ ճարպակալում: 2014-ի տվյալնելով, 600 մլն մեծահասակ (18+ տարիքի) տառապում է ճարպակալումից, դա երկրի մեծահասակ բնակչության 13%-ն է:

Ավելորդ քաշի ցուցիչը Մարմնի զանգվածի ինդեքսն է ( (քաշ (կգ) / հասակին (մ) քառակուսի): Ավելորդ քաշի շեմը համարվում է 25 կգ/մ քառակուսին, իսկ ճարպակալման դեպքում` 30 կգ/մ :

Ավելորդ քաշ ունի մինչև 5 տարեկան հայաստանցի երեխաների 16,8%-ը: Ըստ զեկույցի, նման երեխաների քանակն աճում է: 2014-ի տվյալներով աշխարհում 41 մլն երեխա կամ 6,1%-ը ավելորդ քաշ ունի:

Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի մասնագետները նշում են, որ մինչև 5 տարեկան երեխաների շարքում նկատվում է ցածրահասակների քանակի աճ, ինչը կապված է երեխաների զարգացման թերաճի հետ: Ավելանում է նաև հյուղծվածների քանակը` այդ դեպքում տեղի է ունենում մկանային և ճարպային հյուսվածքների քայքայում:

ՀՀ-ում հյուծված է երեխաների 4,2%, ցածրահասակ` 20,8%-ը: Աշխարհում 50 մլն երեխա կամ երեխաների 7,5% տոկոսը հյուծված է, իսկ 159 միլիոնը կամ 23,8%-ը` թերաճ ունի:

Ըստ զեկույցի, մեծահասակ հայաստանցիների 11,5%-ը տառապում է շաքարախտով: Աշխարհի 5 մլրդ մեծահասակներից յուրաքանչյուր 12-րդը տառապում է 2-րդ տիպի շաքարախտով: Ըստ ԱՀԿ տվյալների, ընդհանուր առմամբ մոլորակի բնակչության 9%-ը տառապում է այդ հիվանդությամբ:

Ըստ զեկույցի, Հայաստանը 72-րդն է (34,6% ցուցանիշով) աշխարհում մինչև 6 ամսականը բացառապես մայրական կաթով սնուցման ցուցանիշով: Աշխարհում միջին ցուցանիշը 39% է:

Վերարտադրողական տարիքի հայաստանցի կանանց 25,9% տառապում է սակավարյունությամբ, իսկ աշխարհում 15-29 տարեկան հղի և ոչ հղի 533 մլն կին սակավարյունություն ունի:

2016-ի Սննդի գլոբալ զեկույցը (GNR) ներկայացրել է Սննդի քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), որն ապահովում է աշխարհում սննդի վիճակի անկախ տեսությունը: 2016-ի զեկույցը միավորում է ամբողջ աշխարհից հավաքված տվյալներն ու փորձը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---