18 հունիսի 2016 - 09:22 AMT
Վաղինակ Սարգսյան` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ պաշտոններից ազատվել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: