18 հունիսի 2016 - 09:27 AMT
Հարաբերական անդորրը շփման գծում պահպանվել է

Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից: