Թուրքիան հետ է ուղարկել ԵԽ զեկույցը Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով18 հունիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն առանց քննարկման վերադարձրել է Եվրախորհրարանի զեկույցը Թուրքիայում եվրաինտեգրման առաջընթացի մասին, որը ստացել էր հունիսի 17-ին, Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով, հայտնում է Daily Sabah-ը: Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ 2016-ի ապրիլին ընդունված Եվրախորհրդարանի զեկույցը, որին կողմ էր քվեարկել 375 պատգամավոր և որն ուղարկվել էր Թուրքիայի մշտական ներկայացուցչություն, միանգամից մերժվել է առանց քննարկման`Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հորդորի պատճառով: Նույն պատճառով Թուրքիան վերադարձրել էր նախորդ զեկույցը`2015-ին: ԵՄ գծով թուրք նախարար Վոլկան Բոզքիրն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ Թուրքիան չի ճանաչում զեկույցն ու չի ընդունի այն: «Թուրքիան կմերժի Եվրախորհրդարանի զեկույցը, եթե այնտեղ հիշատակում լինի Հայոց ցեղասպանության մասին: Ցավոք, այս զեկույցում ևս նմանատիպ հղում կա: Ուստի մենք չենք ճանաչում զեկույցն ու հետ կվերադարձնենք այն»,-ասել է Բոզկիրը: Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Փաստաթղթում հղում է կատարված նախորդ կոչերին, որտեղ Եվրախորհրդարանը հորդորում էր Անկարային մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ճանաչել ցեղասպանություն։ Եվրախորհրդարանում ապրիլի 14-ին Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը ընդունվել է կողմ և դեմ ձայների մեծ տարբերությամբ․ կողմ են քվեարկել 375, դեմ՝ 133 պատգամավորներ։ Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |