Սոցցանցերում ծաղրում են Էրդողանին Եվրո 2016-ում Թուրքիայի պարտությունից հետո18 հունիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Իսպանիայից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում, որին համացանցն արձագանքել է` ծաղրելով, բայց ոչ թե թուրք ֆուտբոլիստներին, այլ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին: Այդ մասին գրել է գերմանական Stern-ը: Մասնավորապես, սոցցանցերի օգտատերերը կատակում են «կոշտ միջոցների» վերաբերյալ, որոնք Էրդողանը կարող է ձերնարկել իսպանացիների դեմ: «Պարոն Էրդողանը կանչել է Իսպանիայի դեսպանին»,-գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: «Եկավ Էրդողանն ու սկսկեց ապտակել բոլորին»,-կատակել է Eurosport.de-ի սոցցանցերի գծով մասնագետ Ֆլո Բուգները: «Կարծում եմ, Էրդողանը դատի կտա Իսպանիային»,-ենթադրել է օգտատեր Ֆրանկ Բուշմանը: «Արդյոք դա նշանակում է, որ պարոն Էրդողանը կարգելի մուտքը երկիր բոլոր իսպանացիներին»,-գրել է Քրիստիան Վոզնյակը: «Տեսնենք, երբ Էրդողանն իսպանացիներին ահաբեկիչ կհայտարարի, կամ գոնե նրանց դեսպանին կկանչի»,-գրել է մեկ այլ օգտատեր Twitter-ում: Սոցցանցերում չեն շրջանցել նաև Թուրքիայի հավաքականի երկրպագուներին, որոնք ինչ-որ պահի սկսել են սուլել իրենց հավաքականին, գրում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքերը սուլոցներով են արձագանքում իրենց իսկ թիմի ավագի գործողություններին, ամեն անգամ, երբ նա դիպչում է գնդակին: Հրաշալի ֆանատներ են, ինչ ասես»,-նշել է Կեբեկուսը: «Այո, դա շատ է տրամադրում թուրքական թիմին, երբ սեփական մոլի երկրպագուներն են սուլոցնելով դիմավորում ավագին»,-արձագանքել է օգտատեր Սեբաստիան Շտանդկեն: Ոմանք ուշադրություն են դարձրել Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի արձագանքին, որը բավականի արագ է դուրս եկել ափերից: Թուրքիայի հավաքականը պարտվել է Իսպանիային 3:0 հաշվով: Առաջին գոլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: 3 րոպե անց իսպանացիներն արդեն 2:0 առավելության էին հասել, իսկ երկրորդ խաղակեսի սկզբին Մորատան վերջակետ դրեց` իրացնելով երրորդ գոլը: Այղպիսով, Թուրքիան, պարտվելով արդեն երկրորդ խաղում, 4-ն է խմբում: Իսկ իսպանացիները երկու հաղթանակ ունեն և ապահովել են ելքը փլեյ օֆ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |