Ավելի քան 5000 գործազուրկ՝ սահմանամերձ Տավուշում18 հունիսի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզում հաշվառված է 5.361 գործազուրկ, որից 3434-ը կանայք են: Այս տվյալները հրապարակել է մարզպետարանը՝ Զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվությանը հղումով: Հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6.437 աշխատանք փնտրող անձ, որից 2227-ը՝ Իջևանում, 2110՝ Դիլիջանում, 997՝ Բերդում, 1103-ը՝ Նոյեմբերյանում: Նշվում է, որ զբաղվածության կենտրոնների և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 214-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 43-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են: Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք էր փնտրում 86.900 մարդ (որոնցից 58.900-ը կանայք են, 21.4000՝ երիտասարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.200 մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.6%-ը կամ 52.400 մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.5%-ը կամ 18.200 մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.3% կամ 2.500 մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.1% (37.900 մարդ), որից 15.600-ը կամ 41.0%-ը կազմում են երիտասարդները: Հայաստանում գործազուրկների թիվը 2014-ին աճել է 17,9%-ով ` 55.900-ից հասնելով 65.900 մարդու: 2014-ին աշխատանքի է տեղավորվել 11.495 մարդ, որոնցից 7.093-ը կանայք են: Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2014-ին կազմել է 1.375.400 մարդ, որոնցից 1.133.700-ը զբաղվածներ և 241.7 հազարը՝ գործազուրկներ։ Իսկ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2.179.600 մարդ (անկումը մեկ տարում` 0,4%)։ Տտնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 804.200 մարդ 2013-ի 800.700-ի դիմաց։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |