Իրանի Սուրբ Թադեւոս եկեղեցին ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու համար

PanARMENIAN.Net - Իրանի մշակույթի եւ տուրիզմի կազմակերպման հարցերով ծառայության աշխատակիցները փաստաթղթերի փաթեթ են պատրաստել Սուրբ Թադեւոս եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու համար (որը նաեւ հայտնի է որպես «Ղարա Քիլիսա»` Սեւ եկեղեցի), ինչպես նաեւ չորս այլ եկեղեցիներ` Սուրբ Ստեփանոս, Սուրսուր, Չուպան եւ Սուրբ Ազտվածածին: Շուտով ցուցակը կներկայացվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, հայտնում է «Պարսեխ» իրանական ամսագիրը:



Կազմակերպության ավագ մասնագետ Մոհամեդ Հասան Խադեմզադեի կարծիքով, եթե ներկայացված ծրագիրը հավանություն ստանա, ապա Իրան կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գործող Հուշարձանների եւ պատմական բնակավայրերի միջազգային խորհրդի աշխատակիցների խումբ եկեղեցիների վիճակին ծանոթանալու համար:



Սուրբ Թադեւոս եկեղեցին հանդիսանում է աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, նրա կառուցումն սկսվել է 1700 տարի առաջ: Պատմաբանների պնդման համաձայն, հենց այնտեղ է թաղվել Թադեւոս առաքյալը, ով, այցելելով Հայաստանի եւ Պարսկաստանի որոշ շրջաններ, քրիստոնեություն էր տարածում: Եկեղեցին գտնվում է Դար-է-Շամ գյուղում` Ջուղայից 16 կմ արեւմուտք եւ Արաքսից 3 կմ հարավ:



Սուրսուրը կառուցվել է Բարուն գյուղում` 1314-15 թթ., արքեպիսկոպոս Զաքարիայի ջանքերի շնորհիվ: Մշակույթի այդ հուշարձանի փրկության եւ պահպանման համար Բարունի ջրամբարի կառուցման ժամանակ կառավարությունը եկեղեցու համար հսկայական տարածք է հատկացրել ժայռի լանջին` 110 մետր բարձրության վրա: Ներկա դրությամբ Իրանում հաշվվում է մոտ 500 եկեղեցի, որոնցից 44 ազգային հուշարձան են համարվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---