Դանիական «Սվանեկ» գարեջրի հատուկ թողարկումը նվիրված էր Արցախին

Դանիական  «Սվանեկ» գարեջրի հատուկ թողարկումը նվիրված էր Արցախին

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին դանիական Բորնհոլմում տեղի ունեցավ «Սվանեկ» հայտնի գարեջրի հատուկ թողարկման շնորհանդեսը՝ նվիրված Արցախին։ Այն արտադրել է տեղական Svaneke Bryghus գարեջրի ընկերությունը՝ Յան Պոլի ղեկավարությամբ։

Յան Պոլի խոսքով, նման հատուկ թողարկման գաղափարը ծնվել է մի քանի ամիս առաջ։ Այս գարեջուրն, իհարկե, տարբերվում է ընկերության կողմից արտադրվող 80 տեսակի գարեջրերից, և հետագայում, եթե պահանջարկ ունենա, ապա կսկսեն նաև մշտական արտադրություն, հայտնում է չեխական Օրեր ամսագիրը։

Գարեջրի շշի պիտակի վրա գրված է «Արցախի ազատ ոգին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», իսկ Հայաստանի եռագույնով քարտեզի կողքին պատկերված է նաև Արցախի դրոշը։ Պիտակի ձևավորումը կատարել է Վազգեն Քալայջյանը։

Արցախին նվիրված գարեջրի շնորհանդեսին ներկա էին ոչ միայն ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այլև դանիացի հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ։

հունիսի 18-ին հայկական պատվիրակությունը մասնակցել է ,,Ժողովրդական հանդիպումներ,, միջազգային ֆորումին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---